Հանելուկներ կենդանիների մասին

Հանելուկներ

Մեկիկ-մեկիկ

Հավաքվեցին,

Տատի գոգը

Դատարկեցին:

 

Հավեր

 

***

Ամպի նման

Իջել արտին,

Վերջ են տալիս

Հասած հասկին:

 

Մորեխ

 

***

Իբրև թե հյուր

Մտավ գոմ,

Տարավ,կերավ

Հորթ ու կով:

Գայլ

 

***

Ինքը փոքրիկ,

Մի քիչ կլոր,

Փչացնում է

Տանձ ու խնձոր:

 

Թրթուր

 

***

Ինքը՝ սողուն

Թունավոր,

Թույնը՝ բուժիչ,

Կարևոր:

 

Օձ