Կա մի կենդանի`
Գլխին հսկա ծառ,
Կտրում, անցնում է
Դաշտ, անտառ ու սար:
/Եղջերու/
***
Սարդանման
Մի միջատ՝
Թույնը մարմնի
Կեռի տակ:
/Կարիճ/
***
Չորքոտանի
Փոքրիկ գնդակ,
Հագին էլ միշտ
Փշե մուշտակ:
/Ոզնի/
***
Ոչ ոքի չի
Վստահում,
Տնակն իր հետ է
Տանում:
/Կրիա/
***
Կաթ ու պանիր է
Տալիս մեզ յուղոտ,
Ինքը ուտում է
Միայն հարդ ու խոտ:
/Կով/