***
Ունի երկու խողովակ,
Ամեն մեկն ունի ակ,
Խողովակից թե նայես՝
Ողջ աշխարհն է ոտքիդ տակ:
(Հեռադիտակ)
***
Հատիկ ունի՝ ասես նուռ,
Հատիկները փշոտ, սուր,
Պտղամիսն է շատ համեղ,
Նրան ասում են...
(Մասուր)
***
Ձյունի նման եմ, քնքուշ,
Շատ համեղ եմ, քաղցրանուշ,
Ով որ իմ համը առնի՝
Նա ինձ կասի...
(Սառնանույշ)
***
Ասես ձուկ է ջրի տակ,
Չափում է ծովն անհատակ,
Մի աչք ունի գլխից վեր,
Որ և' ակ է և' դիտակ:
(Սուզանավ)
***
Շատախոս է, շատախոս,
Փույթ չէ՝ ընկնի դար ու փոս,
Եթե նրան չտանջես,
Նա կմնա միշտ անխոս:
(Լեզու)
***
Մկնիկներին կեր է տալիս,
Խաբում է, թե սեր է տալիս,
Երբ փորձում են կերը ուտել՝
Մեկեն բռնում-տուր է տալիս:
(Թակարդ)