Ով ավելի շատ «հաշտվեցիկներ» գիտի
Խաղավարը խաղում է փղիկի դերը, որը հերթով վիճում է բոլոր երեխաների հետ:
Երեխաները պետք է ուղիներ որոնեն, թե ինչպես կարող են հաշտվել փղիկի հետ, օրինակ, ճկույթներն իրար խաչելով, մատները միացնելով, ասելով հետևյալ «կախարդական» բառերը. «արի հաշտվենք, երբեք, երբեք չկռվենք»:
Ի՞նչ է զգում բնությունը
Երեխաները մոտենում են պատուհանին և քննարկում, թե ինչ է այսօր զգում բնությունը, ինչպիսին է նրա տրամադրությունը:
Նեղացած թուփը
Երեխաներից մեկը խաղում է նեղացած թփի դերը, որի մի քանի ճյուղը կոտրել են: Նա նստում է երեխաների շրջանի կենտրոնում և տխրում: Երեխաները հերթով փորձում են հանգստացնել և մխիթարել նրան:
Շարունակելի
Երեխաների շփման կարողությունները զարգացնող խաղերի նախորդ մասը տես այստեղ