Շուրջպար
Երեխաներն իրար ձեռք են բռնում և քայլում են շրջանաձև` ասելով. «Երեխաներ էին, բայց դարձան գազանիկներ»:
Հետո խաղավարն ընտրում է երեխաներից մեկին, որը ցույց է տալիս նեղացած կենդանու: Երեխաները պետք է տարբեր ձևերով մխիթարեն ու հանգստացնեն նրան:
Խաղալիքն ինձ տուր
Երեխաներն այս նույն նախադասությունը պետք է ասեն ուրախ, սիրալիր, վախեցած, ջղայնացած, նեղացած:
Զգացմունք, քարացիր
Խաղավարը մինչև երեք է հաշվում ու որևէ զգացմունքի անվանում. «Մեկ, երկու երեք, (վախ, նեղացկոտություն, զարմանք, չարություն և այլն), քարացիր: Երեխաները դիմախաղի օգնությամբ պատկերում են խաղավարի ասած զգացմունքները:
Երեխաների շփման կարողությունները զարգացնող խաղերի նախորդ հրատարակումը տես այստեղ