Ձեռքի տակ եղած թղթերով պատրաստում ենք հրեշտակներ

խաղեր

Փոքրիկի համար կարելի է ոչ միայն հրեշտակ-հուշանվերը գնել, այլև սեփական ձեռքերով պատրաստել այն նրա հետ։ Ստորև ներկայացված տարբերակն ամենևին դժվար չէ, միայն ուշադիր նայեք նկարին և կկողմնորոշվեք։

Հրեշտակները պատրաստելու համար մեզ հարկավոր է․

 

․ թղթե նախշավոր անձեռոցիկ

 սպիտակ թուղթ

 գրիչ կամ հասարակ մատիտ

 հաստ թել

 2 մարգարտե ուլունք / խոշոր և փոքր/

․ սոսինձ

 մկրատ

 ամրակ

 

Անհրաժեշտն ունե՞ք արդեն ձեռքի տակ։ Եվ այսպես․

 

1․ Վերցնում ենք անձեռոցիկն ու բաժանում երկու եռանկյունանման մասերի։

2․ Կտրված մասը դնում ենք մատիտի տակ և վերջինիս օգնությամբ փորձում կլորացնել, դարձնել կոն։

3․ Սոսնձում ենք կոնի կողմերը և ծայրերն ամրացնում ամրակով, որպեսզի ձևը չխախտվի, սոսինձն էլ հասցնի չորանալ։

4․ Կոնի գլխամասից մի փոքր կտրում ենք ու անցք բացում։

5․ Հաջորդիվ վերցնում ենք հաստ թելը, որոշակի մաս առանձնացնում, ծալում  և քարկապ գցում, ապա փոքրիկ մարգարտե ուլունքի մեջ անցկացնում այնպես, որ քարկապ գցված մասը պահի ուլունքը։

6․ Սա ներքևից անցկացնում ենք կոնի մեջ, ինչից հետո թելի մնացյալ հատվածը դուրս է գալիս բացված ծայրից, իսկ ուլունքը մնում ներսում և վերածվում հենարանի։

7․ Իսկ հիմա մեծ մարգարտե ուլունքն ենք վերցնում ու վերևից թելի մեջ անցկացնում։ Այդպես մենք կստանանք հրեշտակի գլուխը։

8․ Մնում է թղթից կտրել նուրբ թևեր և փակցնել մեր հրեշտակին։ Ստացվածը կարող ենք կախել պատից, օգտագործել որպես զարդարանք: