Շուտասելուկներ

խաղեր

Ասատո՛ւր, սուր-սուր մասուր տուր, Սուր-սուր մասուր տուր, Ասատո՛ւր։

Ավելն ասաց ավելին՝ Չփափագես ավելին, Քանի սենյակ էլ մաքրես՝ Չես հասնի ցախավելին։

 

Գառը գարնան, ձյունը ձմռան։

 

Կարմի՛ր կովիկ,

Կաթ տու՛ր, կարագ, Արտա՛կ, արի՛ Ու կե՛ր արագ։

 

Շուշանիկը սուս անի, նստի կողքը Սուսանի։