Փոքրիկի հետ միասին պատրաստում ենք ձնեմարդ-խաղալիք

խաղեր

Փոքրիկի ձեռքով պատրաստած ձնեմարդը կարելի է կախել տոնածառից, պատուհանից կամ պարզապես խաղալ դրանով՝ հորինելով տոնական մի հետաքրքիր պատմվածք:

Այն պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի սպիտակ բրդյա գուլպա, բարակ գծավոր գուլպա, կոճակներ, թել ու ասեղ:

Գուլպայի ներքևի հատվածի մեջ լցրեք բամբակ այնքան, որ ստացվի գնդիկ, ապա կապեք այն: Կրկենք այնքան, մինչև ստանաք երեք գնդիկ: Ուշադիր եղեք, որ գնդիկները լինեն փոքրից մեծ: Վերջին՝ ամենամեծ գունդը, ստանալուց հետո անհրաժեշտ է կտրել գուլպայի ավելորդ հատվածը և կարել այն կենտրոնական մասում: Այնպես արեք, որ կարված մասը մնա ներսում:

Կտրեք գծավոր գուլպայի վերևի հատվածը: Կտրված  մասն այնպես կարեք, որ ստացվի գոգավորություն:  Նույն գծավոր գուլպայից կտրեք նաև ձնեմարդի շարֆը:

Կարեք կոճակները, սոսնձեք աչքերն ու քիթը, բերանն էլ ասեղնագործեք թելով:

Հագցրեք նրան գլխարկն ու կապեք շարֆը:

Եթե ցանկանում եք կախել ձնեմարդը, գլխարկից ժապավեն ամրացրեք:

{gallery}Santa_Claus_2{/gallery}