Այս հոդվածում հեղինակ-մայրիկը պատմում է այն խաղերի և զբաղմունքների մասին, որոնք չեն պահանջում խոշոր ֆինանսական միջոցներ: Երբեմն շատ թանկ խաղալիքը կարող է զվարճացնել երեխային ոչ ավելի, քան 10 րոպե:
Հեղինակ Նինա Զայցեվան վստահ է, որ շատերն իր հետ կհամաձայնեն, այդ իսկ պատճառով կիսվում է սովորական և հասանելի խաղերի մտահղացումներով, որոնք կիրառել է իր երեխաների համար ժամանցում:
Նկարչություն
Նկարել սկսեք երեխաների հետ որքան հնարավոր է շուտ: Այո, երբեմն երեխաների հետ նկարչությունը “կեղտոտ” զբաղմունք է, բայց այն զարգացնում է մանր մոտորիկան, ստեղծագործական ընդունակություններն ու երևակայությունը: Երեխաների հետ նկարելու համար Զայցեւան օգտագործում է մատերի ներկեր:
Զայցեւան ինքն է պատրաստում ներկերը: Ահա թե ինչ է հարկավոր՝ սննդային, անվտանգ ներկեր ստանալու համար.
Օսլա - 1 ճաշի գդալ
Ջուր - կես բաժակ
Շաքարավազ- 1 ճաշի գդալ
Ջուրը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում շաքարավազն ու օսլան, խառնում ենք և անջատում կրակը: Թողնում ենք, որ մասսան սառչի ու երանգավորում ենք սննդի ներկերով:
Նկարչություն սպիտակաձավարով
Հետաքրքիր գաղափար է նաեւ նկարչությունը սպիտակաձավարի վրա: Զայցևան առաջարկում է թուղթը ներկել տարբեր գույներով, դնել սկուտեղի մեջ, ապա վրան լցնել սպիտակաձավարը: Փոքրիկը կտարուբերի մաքուր վրձինը, եւ տակից կերեւան գունավոր պատկերները: Այս խաղը նաեւ ձեզ կզվարճացնի:
Բարի ժամանց