Նամակ Ձմեռ պապին

խաղեր

Ձեր փոքրիկը դեռ նամակ չի՞ գրել Ձմեռ պապին, ապա դուք էլ մասնակից դարձեք այդ գործընթացին ու շտապեք նամակը շարադրել. առջևում Ամանորն է: Այսպես նաև կիմանաք, թե ինչ նվեր է ուզում Ձեր բալիկը:

Մինչ Ձմեռ պապին նամակ գրելը, Ձեր փոքրիկին պատմեք Նոր տարվա ու հրաշագործ Ձմեռ պապի մասին, նրա մեջ հրաշագործ պապիկին նամակ գրելու ցանկություն առաջացրեք:

Պատմեք, թե ամեն տարի ինչպես են ողջ աշխարհում երեխաները նամակ գրում Ձմեռ պապին, վերջինս էլ ուշադիր կարդում է բոլորի նամակներն ու աշխատում իրագործել նրանց ցանկությունները: Եթե փոքրիկը դեռ փոքր է ու գրել չգիտի, դուք գրեք նամակը, սակայն փոքրիկին անպայման մասնակից դարձրեք այդ գործընթացին: Օրինակ, կարող եք մեծ տառերով նամակը գրել ու թույլ տալ, որ երեխան ներկի տառերը կամ նկարազարդի նամակը: Ձմեռ պապին ուղղված նամակը պետք է հնարավորինս յուրօրինակ ու գեղեցիկ լինի: Որքան հնարամտություն ցուցաբերի փոքրիկը նամակը գեղազարդելիս, այնքան ավելի հաճելի կլինի Ձմեռ պապին նամակը կարդալը: