Այս հոդվածում հեղինակ-մայրիկը պատմում է այն խաղերի և զբաղմունքների մասին, որոնք չեն պահանջում խոշոր ֆինանսական միջոցներ:  Երբեմն շատ թանկ խաղալիքը  կարող է զվարճացնել երեխային ոչ ավելի, քան 10 րոպե:

Երեխայի օն-լայն ժամանցը կազմակերպելու համար շատ կարևոր է ընտրել ոչ միայն անպարկեշտ բովանդակությունից զերծ, այլ նաև ենրա հետաքրքրություններին ու հոգեբանությանը համապատասխան վիզուալ ու տեքստային պարունակությամբ կայքեր։ Ցավոք, նմանատիպ հայալեզու բովանդակություն մեզ չհաջողվեց գտնել, սակայն գտանք մի շարք ռուսալեզու և օտարալեզու կայքեր, որոնք անկասկած օգտակար կլինեն թե երեխայի, թե ծնողի համար։

Ո՞ւմ ես տեսնում անցքից

Մեծ թղթի վրա անցք ենք բացում մոտավորապես 1սմ տրամագծով: Երեխաները հերթով մոտենում են, անցքից նայում մյուսներին և ասում այն երեխաների անունները, ում տվյալ պահին տեսնում են:

Մի աղջիկ (տղա) է կորել

Երեխաները նստած են շրջանակի մեջ, խաղավարը «ռադիոյով» հաղորդում է. «Ուշադրություն, ուշադրություն, կորել է մի աղջիկ (տղա).....», ապա նկարագրում է երեխաներից մեկի կազմվածքը, հագուստը, մազերը, ազքերը

Երբ բնությունը լաց է լինում

Խաղավարը երեխաներին բացատրում է, որ երեխաներն ընդհանրապես լաց են լինում, երբ իրենց նեղացնում են: Ապա առաջարկում է հորինել, թե երբ է լաց լինում բնությունը, ով և ինչը կարող է նրան նեղացնել:

Աղջիկներն ու տղաները կարողանում են

Խաղավարը վերցնում է երկու տարբեր գույների կամ չափսերի գնդակ և հերթով դրանք նետում է երեխաներին: Մի գույնի  (ասենք` կապույտ) գնդակ ստացող երեխաներն ասում են, թե ինչ են կարողանում անել տղաները, երկրորդ գնդակը ստացողները թվարկում

Ով ավելի շատ «հաշտվեցիկներ» գիտի

Խաղավարը խաղում է փղիկի դերը, որը հերթով վիճում է բոլոր երեխաների հետ: Երեխաները պետք է ուղիներ որոնեն, թե ինչպես կարող են հաշտվել փղիկի հետ, օրինակ, ճկույթներն իրար խաչելով, մատները միացնելով, ասելով հետևյալ «կախարդական» բառերը. «արի հաշտվենք, երբեք, երբեք չկռվենք»:

Ի՞նչ է զգում բնությունը

Երեխաները մոտենում են պատուհանին և քննարկում, թե ինչ է

Այլ հոդվածներ …