ԽԱՂ 1: Մեծ թղթի վրա նկարեք առանց քթի  Ձմեռ Պապ և կախեք այն պատից: Քիթը պատրաստեք պլաստիրինից: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է փակ աչքերով փորձի Ձմեռ Պապի քիթը ամրացնել ճիշտ տեղում: Այս խաղը սովորաբար երեխաների մոտ ծիծաղ ու աշխուժություն է առաջացնում:

ԽԱՂ 2: Երեխաներից ամեն մեկին ձյան փոթիլ տվեք, այսինքն փոքրիկ բամբակ: Նրանք պետք է ձյան փաթիլները օդ նետեն, ապա ներքևից փչեն դրա վրա ու թույլ չտան, որ այն վայր ընկնի: Հաղթում է բամբակն ամենաշատը օդում պահած երեխան:

Այսպիսի աշխատանք փոքրիկերը կանեն մեծ հաճույքով և հեշտությամբ:

Նմանատիպ բացիկ պատրաստելու համար անհրաժեշտ են

  • Գունավոր թղթեր
  • Գուաշ
  • Գունավոր ստվարաթուղթ
  • Մկրատ
  • Սոսինձ

Աչքերը կարելի է պատրաստել գունավոր թղթից: Ավելի արտահայտիչ կլինի, եթե օգտագործեք շարժական աչքեր, որոնք

Հիշողությունը բարդ գործընթաց է, որ երեք հիմնական փուլերից է կազմված: Առաջին փուլում ուղեղը «ամրագրում է» զգայարանների միջոցով ստացած ինֆորմացիան, երկրորդին` հիշում է այն, իսկ երրորդին արդեն վերարտադրում:

Բոլոր փուլերը միմյանց հետ փոխհամաձայնեցված են: Սակայն երեխաների մոտ այդ փոխհամաձայնեցվածությունը աստիճանաբար է զարգանում, ուստի անհրաժեշտ են վարժանքներ:

Նախկինում ընդունված էր մոտեցումը, որ նորածնի հիշողությունը «թղթի մաքուր էջ» է: Սակայն իրականում այդպես չէ, փոքրիկը հատվածաբար հիշում է մայրիկի փորիկում կատարվածը: Այս տեսությունն է հաստատում այն, որ երեխան շուտ հանգստանում է` լսելով երաժշտությունը, որը մայրը լսել է հղիության ընթացքում:

Ձեր փոքրիկը դեռ նամակ չի՞ գրել Ձմեռ պապին, ապա դուք էլ մասնակից դարձեք այդ գործընթացին ու շտապեք նամակը շարադրել. առջևում Ամանորն է: Այսպես նաև կիմանաք, թե ինչ նվեր է ուզում Ձեր բալիկը:

Մինչ Ձմեռ պապին նամակ գրելը, Ձեր փոքրիկին պատմեք Նոր տարվա ու հրաշագործ Ձմեռ պապի մասին, նրա մեջ հրաշագործ պապիկին նամակ գրելու ցանկություն առաջացրեք: