Sidebar

Գայլն ու գառը

Մի ամլիկ գառ 
Իրեն համար 
Ջուր էր խմում առվակից. 
Մեկ էլ դեմի ձորակից 
Գայլն է կտրում վեըեւը, 
Խոսքին տալով էս ձեւը. 


- Էս ի՞նչ լրբություն, 
Ի՞նչ հանդգնություն. 
Ա՜յ, դու փսլնքոտ, 
Ոչխարի լակոտ, 

Դու ինչի՞ տեր ես. 
Որ գաս դնչովդ, 
Քթով-պնչովդ 
Ջուրս պղտորես. 
Բռնեմ դունչդ 
Կտրի շունչդ: 
- Մի՛ բարկանար, պարոն գայլ, 
Քեզնից ցած եմ քանի քայլ, 
Էնպես բան ես ասում որ ... 
- Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր, 
Էդ էլ չլինի հերվանը, 
Չեմ մոռացել էն բանը, 
Որ հենց էստեղ, նույն օրը, 
Հայհոյեցիր իմ հորը: 
- Մի տարեկան դեռ չկամ ... 
- Է՛հ, եղբայրդ էր, անզգամ: 
- Ես մի ծին եմ, մինուճար: 
- Խնամիդ էր անպատճառ, 
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից: 
Էլ ժաժ չգաս քո տեղից, 
Ձեր շների, 
Հովիվների 
Ոխը քեզնից ես հանեմ, 
Տես, գլուխդ ինչ բերեմ: 
Ասավ, 
Հասավ 
Գառանը, 
Առավ, թռավ 
Անտառը: 
Էստեղ ինչն է գլխավոր: 
Ուժեղի մոտ 
Միշտ էլ թույլն է մեղավոր:

 

 

Աթաբեկ Խնկոյան