Գարնան անձրև

բանաստեղծություններ

Գարունն անձրև է մաղում,

Ծաղիկներին ցող է շաղում,

Ջերմ արևի ծափի տակ

Ծաղկանց ծովն է ծիծաղում:

Ծաղիկների շաղի մեջ,

Ծափի ու ծիծաղի մեջ,

Ծաղկի նման մենք անգին,

Անուշ բույր տանք աշխարհքին:

 

Մկրտիչ Կորյուն

Գարունն անձրև է մաղում,

Ծաղիկներին ցող է շաղում,

Ջերմ արևի ծափի տակ

Ծաղկանց ծովն է ծիծաղում:

Ծաղիկների շաղի մեջ,

Ծափի ու ծիծաղի մեջ,

Ծաղկի նման մենք անգին,

Անուշ բույր տանք աշխարհքին:

 

Մկրտիչ Կորյուն