Ամպը

բանաստեղծություններ

Ես ամպիկն եմ,

Ես ամպիկն եմ,

Արագաշարժ

Ու ճարպիկն եմ:

Ձյուն եմ դառնում

Փաթիլ-փաթիլ,

Լցվում առուն

Կաթիլ-կաթիլ,

Ես ամպիկն եմ,

Ես ամպիկն եմ,

Արագաշարժ

Ու ճարպիկն եմ:

Ձյուն եմ դառնում

Փաթիլ-փաթիլ,

Լցվում առուն

Կաթիլ-կաթիլ,

Ոռոգում եմ

Այգի ու դաշտ,

Որ լի լինեն սեղան ու տաշտ:

Իսկ ամռանը

Ձևս եմ փոխում,

Դեպի կապույտ

Երկինք լողում:

 

Մկրտիչ Կորյուն