Այնպես մաքուր են,
Կյանքի աղբյուր են
Մորս ձեռքերը:
Քնքշանք ու բույր են
Եվ հաց ու ջուր են
Մորս ձեռքերը:
Ցավի դեմ դեղ են,
Տեղով անմեղ են
Մորս ձեռքերը:
Վիշտը վանող են
Ու տուն կանչող են
Մորս ձեռքերը:
Բայց, ա՜խ, մաշվել են,
Ասես նախշվել են
Մորս ձեռքերը:
Գնամ գուրգուրեմ
Չոքեմ, համբուրեմ
Մորս ձեռքերը:
Պատվական Խաչատրյան