Գառնուկ․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Սիրուն, անմեղ ի՛մ գառնուկ,

Բուրդդ սպիտակ ու փափուկ,

Դաշտ վազելով ու արոտ՝

Մորդ քաշում ես կարոտ․

Մի՛ լար, գառնու՛կ սիրական,

Փոքրիկ տղի դու նման,

Կուգա մայրդ, հետը շատ

Կբերե քեզ անուշ կաթ:

 

 

Ռափայել Պատկանյան