«Մայրի՛կ, դու չես ծերացել»․ բանաստեղծություն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողից

բանաստեղծություններ

Մայրի՛կ, դու չես ծերացել,

Այլ թոռներդ են շատացել։

Նրանք կարծես քո գրկում

Խինդ ու ծիծաղ են ապրում։

Քեզ տատիկ են դարձրել,

Մայրի՛կ, դու չես ծերացել։

Թե լաց լինեն, կտխրես,

Իսկույն մի ճար կգտնես,

Մի խաղ, հնար մոգոնես,

Որ ծիծաղը ետ բերես։

Ա՜խ, մայրի՛կ ջան, ի՜նչ սեր ես,

Ինչքան լուսե, պայծառ ես,

Երանի թե կյանքում ես

Լինեմ տատիկ հենց քեզ պես։

 

  

Հեղինակ՝ Մարինա Սարգսյան