Փաթիլը․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Ամպիկ է ծնել արփին,
Ամպիկն էլ՝ կաթիլ,
Կաթիլը պաղել ճամփին,
Դարձել է փաթիլ:


- Ե՛կ, իջի՛ր իմ ջերմ ափին,
Երկնային փաթիլ:
- Քո ափի տաքից, Արփի՛կ,
Կդառնամ կաթիլ:


Ձմեռ է, ցուրտ է կարգին,
Ձյունը փաթիլ-փաթիլ
Իջնում է իմ տաք ափին
Ու դառնում կաթիլ:

 

 

 

 

Հենրիկ Բաբաջանյան