Դպրոցի ճամփան․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Ձմեռվա բուքին,

Սառնամանիքին

Դպրոցի ճամփան

Դժվար է, երկար՝

Շատերի համար:

Զվարթ գարունքին,

Երգին ու ծաղկին

Դպրոցի ճամփան

Կարճ է, դուրալի

Կարծես ավելի:

Իսկ ով սեր ունի

Մեզ պես ուսումի,

Դպրոցի ճամփան

Միշտ կարճ է, սիրուն՝

Ձմեռ, թե գարուն:

 

 

Հովհաննես Թումանյան