Աքաղաղը․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Աքաղաղը կանչում է.
- Ծուղրուղու՜,
Ղու-ղու-ղու՜.
Պառավ նանը զարթնում է,
- Տա-տա-տա՜,
Պա-պա-պա՜...

Աքլո՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:

Ա՜յ նանի, ջա՛ն նանի,
Մեզ մի վեր կացնի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:

Աքլորը շուտ է կանչում,
Աքլորը քեզ է խաբում,
Աքլո՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:  

 

 

Ղազարոս Աղայան