Երեք փչակ, երեք բու․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Երեք փչակ, երեք բույն,

Երեք բնում՝ երեք բու:

Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,

Ամեն բնում՝ բու, բու, բու:

Առաջինում՝ բվաձու,

Երկրորդում էլ՝ բվաձու,

Երրորդի մեջ՝ բվաձու,

Չորորդը չկա՜:

Ի՜նչ երջանիկ բվեր են,

Ի՜նչ սիրունիկ ձվեր են,

Ձվից կելնեն ու կերգեն

Բվիկները բվերեն: 

 

 

 

 

Յուրի Սահակյան