Արթնացե՜լ եմ, արթնացե՜լ,
Անուշիկ եմ ես դարձել,
Պուպուշիկն եմ մայրիկի,
Ուզում եմ՝ նա ինձ գրկի։
Քունս ահա առել եմ,
Սոված-ծարավ զարթնել եմ,
Մի քիչ կաթիկ էլ ուտեմ,
Խաղամ, խնդամ ու քնեմ։
Նորածին եմ դեռ փոքրիկ,
Ունեմ բուդիկներ փամփլիկ,
Թաթիկներս մեծացել,
Համեղ բուլկի են դարձել։
Խուտուտ ունեմ տոտիկից,
Ժպտում եմ ես պաչիկից,
Ինձ հետ բոլորն են խաղում,
Սիրում են ու մանկանում։
Հեղինակ՝ Մարինա Սարգսյան