Մեծանում եմ․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Տատիկն ասաց, թե անձրևից

Բոյ է քաշում ծիլը հողից:

Մեծանում է ամեն մի բան,

Նույնիսկ կաղնին հսկայական:

Վահեն լսեց, և, այ կատակ`

Իջավ, կանգնեց անձրևի տակ:

Տատիկը թե`

- Ի՞նչ ես անում:

- Մեծանում եմ,

Բա չե՞ս տեսնում: 

 

Գուրգեն Գաբրիելյան