Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա

Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,

Անրջային, թեթևասահ

Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ

Վարդ է թափում սարին-քարին,

Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,

Շնչում բուրմունք եդեմային։

 

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,

Շվին փչեց հովիվն ահա՝

Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։  

 

 Հովհաննես Թումանյան