Այգեստան․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Պարտեզ ունեմ մրգաշատ,

Նուռ կա, ծիրան ու փշատ,

Դեղձ կա, խնձոր ու խաղող,

Տանձ, սերկևիլ ոսկեկող: 


Թե ամառը ինձ հյուր գաս,

Կուտես բալ, թութ ու կեռաս:

Թե աշնանը մրգածոր,

Սերկևիլ, նուռ ու սալոր: 


Մրգի բույր կա ամեն տեղ,

Համո՜վ, քա՜ղցր ու հյութե՜ղ:

Պարտեզ չէ, այլ՝ այգեստան,

Անունը՝ Հայք-Հայաստան: 

 

 

Հենրիկ Բաբաջանյան