Իմ փոքրիկը լուսերես․ բանաստեղծություն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողից

բանաստեղծություններ

Իմ փոքրիկը լուսերես
Կաթ է ուտում ճիշտ այսպես՝
Աչուկները վեր պարզում,
Թաթիկով ամուր բռնում։

Կարծես մի բան է ասում`
Աչուկներով իր խոսուն,
Թե՛ սեր, թե՛ մտքեր բազում
Մայրիկին է իր պատմում։

- Մայրի՛կ քիչ էլ սպասիր,
Կաթս դեռ չեմ վերջացրել,
Մի քիչ գլուխս շոյիր
Վերջին կաթիլն է մնացել։ 

Քո ջինջ սերն է, մայրի՛կ ջան
Կաթիկով ներսս լցնում:
Թե իմանաս՝ ի՜նչ քաղցր
Ու ինչ անուշ եմ քնում։

Դա եմ ուզում քեզ ասել,
Ափսոս չգիտեմ խոսել,
Բայց դու, կարծես, հասկացար՝
Մայրի՛կ, ինչ եմ քեզ պատմել։

 

Հեղինակ՝ Մարինա Սարգսյան