Ժամանակը ոսկի է․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Իմ պապիկը գործասեր
Ամեն անգամ ինձ կասեր.
– Թե դաս ունես` սովորի,
Թե գործ ունես` կատարի,
Օրը կանցնի, կգնա,
Ինչ որ չանես` կմնա:

Ու մի օր էլ կտեսնես,
Ընկերներից ետ կընկնես:
Դու տղա ես, ժիր տղա,
Գործը քեզնից թող դողա,
Աշխարհը մի խոսքի է,
Ժամանակը ոսկի է: