Բանաստեղծություն հրշեջի մասին

բանաստեղծություններ

Անփոխարինելի հրշեջը

Փոքրիկ Արամը գաղտնի
Լուցկին նետել է այգի,
Ծառ ու ծաղիկ բռնկվել,
Հրդեհը տուն է հասել։

Վարագույրներ, սփռոցներ,
Մայրիկի չալ գոգնոցներ,
Էլ ինչ ասես չի վառվի,
Թե հրշեջը չհասնի։


Հարևանները բարի
Մեկ րոպե չեն հապաղի,
Դույլ կվերցնեն ջրով լի,
Կվազեն դեպի այգի։


Բայց կրակը կատաղի
Ոչ մի գնով չի մարի,
Հրշեջի գործը արի
Ուրիշ ոչ ոք չի ստանձնի։

 

Հեղինակ՝ «Իմ փոքրիկ»