***
Ձմեռն արդեն վերջանում է,
Ձյունը բակի, տե՛ս, հալչում է:
Ձնծաղիկը մեղմ ժպտում է,
Գարնան մուտքը ավետում է:
***
Գարունը արդեն մեր դուռը թակում,
Արև, ժպիտներ, սեր է բաժանում:
Մայրիկս համեղ տորթ է պատրաստում,
Գարնան գալուստը տոնել ենք ուզում:
***
Առվակները քչքչում են,
Գետակները հոսհոսում են,
Ծառ ու ծաղիկ բողբոջում են,
Գարնան բույրը տարածում են:
Հեղինակ՝ «Իմ փոքրիկ»