***
Գարունը շուտով դուռը կթակի,
Ծառ ու ծաղիկով մեզ բարև կասի,
Ու մենք, ջերմացած շողով արևի,
Կվազենք դեպի պարտեզ ու այգի:
***
Ձնծաղիկները բացվում են դաշտում,
Առվակ ու գետակ քչքչում սարում,
Թիթեռնիկները թռչում են օդում,
Գարուն է եկել, արևն է շողում:
Մայրի'կ, ա'յ մայրիկ, տե'ս, վարդն է բուրում,
Ու քո ժպիտին որքա՜ն է սազում:
Հիմա կժողվեմ մի սիրուն փնջում,
Քեզ կնվիրեմ հենց մեր տան այգում:
Հեղինակ` «Իմ փոքրիկ»