«Արի՜, արի՜ Ձմեռ պապի, սպիտա՛կ հագիր, սպիտա՛կ կապիր». ձմռան մասին բանաստեղծություններ

բանաստեղծություններ

Ձմեռ պապի

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

 

Ձմեռ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

 

Նկարիչ

Օյ, օյ, օյ, բուք-բորան
Եկավ ծածկեց պատուհան։
Նկարիչ է, նկարիչ,
Ոչ ձեռք ունի, ոչ գրիչ,
Ոչ ներկ ունի և ոչ տուփ,
Նկարում է ծառ ու թուփ.
Ծաղկենկար է անում,
Ապակու վրա նկարում։
Այ, էդպես է բուք-բորան,
Կուզե՞ս տեսնել դու նրան։
Թե տղա ես, դուրս գնա,
Քիթդ այնտեղ կմնա։

 

Աթաբեկ Խնկոյան