Խոսքի վարժանք - շուտասելուկներ

բանաստեղծություններ

***

Բզբզան բզեզը 

Բազմել է բազմոցին: 

 

***

Սուտը խորթ է ծառին, ծտին, 

Թե ծառ, թե ծիտ դեմ են ստին: 

Չգիտեն էլ ծառ ու ծտեր 

Հանուն ինչի՞ պիտի ստել: 

 

***

Վարագ, գնա մարագ արի: 

Արագ գնա, մարագ արի: 

Թե մարագում կարագ գտար,

Կարագը առ, արագ արի: 

 

***

Պերկես-մերկես, արի կրկես: 

Չեկար կրկես, դու կզրկես 

Հրաշալի քեզ պեսներին 

Մեր աննման կրկեսներից: 

 

***

Ստի սուտը ստի տուտ է, 

Ստի տուտը՝ ստի ճուտը:

  

***

Ոչխարները գերերին 

Չէին թողնում գելերին: 

Գելերն իրենք էին միշտ 

Գերում ծույլիկ գերերին... 

 

***

Ով օգնում է, հոգնում է, 

Բայց հոգնում է օգնելիս: 

Թե օգնելիս են հոգնում, 

Գոհ են նաև հոգնելիս:

 

 

***

Ովքեր չեկան,՝ չկան: 

Ովքեր չկան, չեկան:

 

 

***

Պատ պատողը պայտ չի պայտում, 

Պայտ պայտողը պատ չի պատում: 

Թե պայտողն էլ պատեր պատեր, 

Ձիերին ո՞վ պիտի պայտեր: