Կարճ բանաստեղծություններ խոսել սովորող փոքրիկների համար

բանաստեղծություններ

ԱՏԱՄՀԱՏԻԿ

Ատամհատիկ, 

Սիրուն թաթիկ, 

Ուտենք հատիկ, 

Որ հեշտ դուրս գա քո ատամիկ։

  

ՄԱՏԻԿՆԵՐԸ

 

Բութ մատն ասած․ - Գայլը եկավ։ 

Ցուցամատն ասաց․ - Որտեղի՞ց եկավ։ 

Միջնամատն ասաց․ - Սարից եկավ։

Մատնեմատն ասաց․ - Եկեք փախչենք։ 

Ճկույթն ասաց․ - Ճստիկ եմ, պստիկ եմ։ 

Ոտիկ չունեմ, թաթիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ։                                                   

 

ԹՎԵՐԸ

                                                

Մեկ, երկու, երեք՝ 

Ձմերուկը բերեք։ 

Ձորս, հինգ, վեց՝ 

Ընկավ կոտրվեց։ 

Յոթ, ութ, ինը՝ 

Ասեք նրա գինը: 

 

ՈՒԼԻԿԸ

 

Ուլիկ, ուլիկ, ա՛յ ուլիկ, 

Դու դեռ շատ ես պստլիկ, 

Քամին կգա, կփչի,

Քեզ շատ արագ կտանի: 

Ուլիկ, թե գաս դու ինձ մոտ, 

Ոչ մի բազե չի գա մոտ... 

 

ԱՂԱՍԻՆ 

 

Մեր գառնարած Աղասին 

Մի ուլ ունի, երկու գառ: 

Այդ երեքը միասին 

Գիտեն միայն երկու բառ: 

-Բե՜,- ուտել են ուզում կրկին, 

Մե՜,- կանչում են մայրիկին: 

 

ԱՂՎԵՍՆ  ՈՒ ՓԻՍՈՆ

 

Ուրբաթ, շաբաթ, կիրակի, 

Գայկը ելավ մարզանքի, 

Ուստա Փիսոն կրակեց,

Գայլի փորը տրաքեց։

 

ԻՄ ՇՈՒՆԸ

 

Խռովել էր իմ շունը, 

Էլ չէր հսկում մեր տունը: 

Ո՛չ խաղում էր, ոչ՛ հաչում, 

Ո՛չ էլ բան էր պահանջում, 

Նույնիսկ չասաց «հաֆ-հաֆ-հաֆ» ,

Երբ գող կատուն մտավ տուն: