Բանաստեղծություններ խոսել նոր սովորող փոքրիկների համար

բանաստեղծություններ

Աղունակ 

Ղու՜- ղու՜- ղու՜,

Ա - ղու- ղու,

նակ - նակ - նակ

Ա - ղու - նակ,

Թըռռ…

Կաչաղակ 

Չա- չա- չա,

Կա- չա- չա,

Ղակ- ղակ,

Կա- չա- ղակ,

Թըռռ… 

 

Բզեզ

 

Բը՜զ, բը՜զ, բըզբըզան,

Բզեզն եկավ տըզտզան,

Եկավ - ընկավ թակարդը,

Նրան բռնեց չար սարդը:

 

Ճուտիկը

 

Կը՜տ, կը՜տ կըտկըտան,

Եկավ ճուտս ճըտճըտան,

Հալածվել է ուրուրից,

Բաժանվել է իր մորից,

Ճըտճըտում է ու լալիս,

Կորած մորն է ման գալիս: