Բանաստեղծություններ բնության, կաթնատամի ու մանկական խրատի մասին

բանաստեղծություններ

ՄԵԾՆ ԷԼ ՓՈՔՐԻՆ ՊԻՏԻ ԼՍԻ

 

Տունը լիքը ծխախոտ է,

Ծխի ամպ է, ծխահոտ է,

Հայրի'կ, գոնե քեզ չես խղճում,

Օդի տեղակ ծուխ ես շնչում:

 

Հազար անգամ ասել եմ ես,

Ծխելը  թող, վնաս է քեզ,

Բալիկը հոր վատը կուզի՞

Մեծն էլ փոքրին պիտի լսի:

 

ԿԱԹՆԱՏԱՄ

 

Ատամ, ատամ,

Իմ կաթնատամ,գնա՜ս բարով

Հարյուր տարով...

Իսկ դու արի՛,

Գալըդ բարի՜,

Իմ նո՛ր ատամ.

Ես քեզ կտամ

Հարյուր տարի

Հազար բարի-

Էլ ղավուրմա՜,

Էլ բաստուրմա՜,

Չամչով փլա՜վ,

Հնդու խուրմա,

Տանձ ու խնձոր

Մի՜շտ, ամեն օ՜ր

Փստա՜, բադա՜մ,

Էլ ո՜ր մեկի

Անունը տամ,

Ոսկի՜ ատամ:

 

 

ԱՐԵԳԱԿ

 

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,

Զիզի քարին վե՜ր եկ.

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա տվեք:

Թողեք տող գա նա մե՜զ մոտ,

Դրա լույսին ենք կարոտ.

Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,

Նախշուն քարին վեր եկ:

Արևը հաղթեց ամպին,

Շողքը ձգեց սարերին,

Զիզի քարը տե՜ս, տե՜ս

Պսպղում է ոսկու պես:

Սիրուն արև, մի՜շտ եկ,

Զիզի քարին վե՜ր եկ:

 

 

ԱՐՏՈՒՏԻԿ

 

Արտուտիկ,

Նախշուն տոտիկ,

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,

Ուտեն կուտիկ,

Կծլվլան

Կթիկ- կթիկ:

 

 

ԾԻՏԸ

 

Հուռին գնաց բանջարի,

Բանջար չեղավ՝ խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծըլվըլալեն դուրս թռավ։

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին։

 

 

ԽՆՁՈՐ

 

Խնձոր՛, խնձոր՛, խնձորիկ՛,

Կարմրաթշիկ՛, սիրունիկ՛,

Այդ ինչ լավն ես երևում,

Ախորժակ ես գրգռում,

Մի հատ կծե՛մ, համբուրե՛մ,

Անուշ համդ ես առնեմ։

 

 

ՈԶՆԻ

 

Ոզն՛ի, ոզն՛ի, իմ սիրւն,

Սրել ես քո փշերը,

Ցերեկը քիչ երևում,

Ման ես գալիս գիշերը։

Խաղող տանում վազերից,

Անում ես քո գործերը,

Դու միակն ես, որից միշտ 

Վախենում են օձերը...