Փոքրիկ դույլով ջուր եմ բերում,
ՈՒ մայրիկիցս օճառ խնդրում,
Թաշկինակս առած այսպես,
Լվանում եմ մայրիկիս պես։
***
Արդեն մեծ եմ ես գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծե՛ք:
Ոտքիս ծայրին թե կանգնեմ,
Մեծ սեղանին կհասնեմ:
***
Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ,
Իջնեմ բակում խաղ անեմ,
Մի փունջ ծաղիկ հավաքեմ,
Բերեմ մայրիկիս նվիրեմ։
***
Սիրում եմ քեզ հայոց լեզու,
Մայրիկիս պես անուշ ես դու,
Քեզնով եմ ես հպարանում
Կարդում, գրում, արտասանում։
***
Ծիտի՛կ, ծիտի՛կ, մո՛տ արի,
Քեզ տամ կորեկ ու գարի,
Չվախենա՛ս, չթռչե՛ս,
Ես չեմ ուզում բռնել քեզ:
***
Ձի-ձի, փայտե ձի,
Մեր դռանը կապեցի,
Կարմիր գույնով ներկեցի,
Ով որ ունի այսպես ձի,
Թող գա ինձ հետ նա մրցի:
***
Ես վառվռուն վարդն եմ ալ,
Քնքուշ, բուրավետ ծաղիկ եմ գարնան,
Բոլորից շատ է սիրում ինձ մարդը,
Ես եմ բնության ծիծաղն ու զարդը:
***
Գարուն եկավ, արտը ծլեց,
Ծիտը ծառին անուշ երգեց,
Մանուշակը գլխիկն հանեց,
Գարնան գալը մեզ ավետեց:
***
Բը՛զ, բը՛զ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:
***
Մայրիկ, ես քեզ
Շատ-շատ եմ սիրում:
Թե չես հավատում`
Նայիր աչքերիս,
Աչքերիս մեջ
Դու ես երևում: