Բանաստեղծություններ

բանաստեղծություններ

 

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

 

Ամպը եկավ, նստեց սարին,

Նստեց սարի սուր կատարին։

-Լսի՛, պապի՛, ասաց նրան,

Լավ օրերդ անցան, կորան:

Խիստ սոսկալի

Ցուրտ է գալիս։ 

Ասաց, գնաց։

Սարը կամաց,

Մտավ սպիտակ

Վերմակի տակ։

 

 

Քամի

 

Քամի, քամի, այ քամի,

Քեզ անձրևը ի՞նչ կանի,

Կանաչ դաշտում դու խաղա,

Աղացն ալյուր թող աղա,

Որ ալյուրից սպիտակ

Տատը թխի կարկանդակ:

 

 

ՈՒՐԱԳ ՈՒ ՍՂՈՑ

 

Մի՛ լինի ուրագի պես,

Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ,

Այլ եղիր սղոցի պես,

Մին դեպի քեզ, մին դեպի մեզ։