Ձմեռ պապի, Կաղանդ պապի,
Դե շուտ սահնակդ զարդարի,
Եղնիկներով ուրախ, բարի,
Նվերներով պարկերդ լի,
Արագ-արագ մեր տուն արի:
Մեզ բեր ծիծաղ, խինդ ու ժպիտ,
խաղալիքներ, հագուստ, մատիտ,
Համով-համով կոնֆետ, բլիթ,
Չիր ու չարազ, սիրո առիթ։
Ձմեռ պապի, Կաղանդ պապի,
Դե շուտ սահնակդ զարդարի,
Եղնիկներով ուրախ, բարի,
Նվերներով պարկերդ լի,
Արագ-արագ մեր տուն արի:
Մեզ բեր ծիծաղ, խինդ ու ժպիտ,
խաղալիքներ, հագուստ, մատիտ,
Համով-համով կոնֆետ, բլիթ,
Չիր ու չարազ, սիրո առիթ։