Կարդա’, ա’յ իմ խելոք մանուկ,
Կարդա’, գրի’ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:Գիրք կարդալով’ դու գրքերում
Շատ նորանոր բան կիմանաս,
Շատ շատերից շատ բաներում
Մտքով հեռու կսլանաս:
Կարդա’, ա’յ իմ խելոք մանուկ,
Կարդա’, գրի’ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:
Ալեքսանդր Ծատուրյան