Չարաճճի այծիկը
Մեր հարևան գյուղացին
Շատ էր սիրում իր այծին,
Հաց ու շաքար էր տալիս,
Այծիկը պար էր գալիս:
Բայց մի օր էլ էդ այծը
Թողեց շաքարն ու հացը,
Ելավ կանգնեց դարակին,
Դունչը հասցրեց կարագին:
Համառ իշուկը
Սաստիկ շոգ էր ու ամառ,
Բայց մեր իշուկը համառ
Անշարժ կանգնել էր արտում,
Նույնիսկ աչքը չէր թարթում:
Դեղնակտուցը
Դեղնակտուց մի ճուտիկ,
Թևիկները խատուտիկ,
Ման էր գալիս պարտեզում,
Հետն էլ ուրախ երգ ասում.-
-Ես չեմ սիրում հավիկին,
Ոչ էլ` ոսկե ձվիկին:
Կաղ շունը
Մեր գյուղում կար մի ծեր շուն,
Ամառ լիներ, թե աշուն,
Ճամփի վրա կաղում էր,
Չալ պոչի հետ խաղում էր,
Բայց երբ գյուղով գայլն անցավ,
Կաղալն իսկույն մոռացավ:
Վախկոտ մութը
Մութը սևուկ մի աղջիկ է`
Սև աչքերով, սև մազերով:
Ապրում է նա քարանձավում
Առանց հայրիկ, առանց մայրիկ,:
Դուրս չի գալիս քարանձավից`
Վախենում է նա արևից:
Հենրիկ Սևան