Սեւանա լիճը

բանաստեղծություններ
Սեւանա լիճը, գիտես,
Ամռան տապին զովացնող
Ու դասերի ավարտին
Մեզ իր լայն գիրկը կանչող
Ժամանցի վայր չէ միայն:
Մեր գեղամա թագուհին,
Որ բազմել է մեր ճամփին,
Գետերից է միշտ սնվում
Ու սնում է գետերին:
Այն միակն է Կովկասում,
Համարվում է եզակի,
Իր քաղցրահամ ջրերով,
Վերածվել է ամբարի:
Ու մենք ամեն առավոտ
Մեր տան ծորակը բացում
Ու այդ հսկա ամբարից,
Մեր բաժին ջուրն ենք խմում:
 
Իմ փոքրիկ