Հարցրու սուտլիկ Վարոսին

բանաստեղծություններ

Անցնում էի արտից արտ,

Հանկարծ տեսա մի կարճ մարդ,

Երկար քթին` ծակ ձեռնոց,

Ծուռ ծոծրակին` զույգ ակնոց,

Մերկ ոտքերին լայն գլխարկ,

Իսկ մեծ փոքրին` հացի պարկ:

-Չե՞ս հավատում իմ խոսքին,

Հարցրու սուտլիկ Վարոսին:

 

Հենրիկ Սեևան