Դառնամ նշան

բանաստեղծություններ

Կթռնեմ օդ,

Կախարդի մոտ,

Կասեմ` կախարդ,

Ինձ դարձրու զարդ,

Որ ամեն մարդ,

Երբ ինձ տեսնի`

Դառնա զվարթ:

Լուսինն ապշի,

Անի` հա~փչի:

Ու ես ժպտամ

Որպես նշան,

Ինձ ցանկանան

Վարդ ու շուշան,

Ասեն` արի,

Քո նշանով

Մեզ զարդարի:

 

Էդուարդ Միլիտոնյան