Կարպետը

բանաստեղծություններ

Թախտին պառկած

Մի հին կարպետ

Հեքիաթներ է

Լսում մեզ հետ:

Ասա, վարպետ,

Ոնց են հյուսել

Այսքան ամուր,

Թախտին պառկած

Մի հին կարպետ

Հեքիաթներ է

Լսում մեզ հետ:

Ասա, վարպետ,

Ոնց են հյուսել

Այսքան ամուր,

Սիրուն կարպետ,

Որ ապրել է

Հազար տարի,

Հանդիպել է

Հազար չարի,

Բայց մեզ նման

Սպասում է

Խնձորներին

Հեքիաթների:

 

Էդուարդ Միլիտոնյան