Զատիկը. բանաստեղծություն

բանաստեղծություններ

Ես զատիկն եմ, ես զատիկն եմ,
Մեր պարտեզի մի հատիկն եմ:
Մեջքիս ունեմ սև-սև պուտեր,
Ունեմ մանրիկ, սիրուն տոտեր:

Ման եմ գալիս ծաղկեծաղիկ,
Ուտում նեկտար, խմում շաղիկ:
Ամբողջ օրը թևին տալիս,
Մեր պարտեզում ման եմ գալիս:

Երբ արևը մայր է մտնում,
Իմ հին բույնը էլ չեմ գտնում:
Ո՛ր թփում էլ տանի քունս,
Հենց այնտեղ է լինում բույնս: