Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, իսկ մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին։ Եվ որդին հարցնում է նրան․
- Ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին։
Մայրը պատասխանում է.
- Որդի՛, մեր կաթը քիչ է, անում եմ, որ կաթը շատանա, ձմեռը մեզ թացան լինի։
Հերթական մի օր, երբ որդին այծերին արոտ է տանում, երկնքում ծնվում է փոքր ամպ, անձրև է գալիս, հեղեղ անում և այծերին սրբում, լցնում գետը։ Որդին տուն է գալիս արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը։ Մայրը զարմացած հարցնում է․
- Որդի՛ս, ո՞ւր են այծերը, ինչու՞ այսօր արևով եկար։
Որդին ասում է.
- Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը։
Հեղինակ՝ Վարդան Այգեկցի