Խոզն ու ագռավը․ առակ

Առակներ

Մի դարավոր կաղնու տակ ագահ խոզն այնքան կաղին է ուտում, որ ընկնում ու փռվում է: Զարթնում է քնից և տակից փորում ծառի արմատները:

- Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,- հարցնում է վերևից ագռավը,- խա՞ղ ես անում ծառի հետ, կչորանա արմատից:

- Չորանում է՝ չորանա, ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա, միայն կաղին ունենամ, ուտեմ, պառկեմ, գիրանամ:

- Ա՛յ ապերախտ կենդանի, ով քեզ նման վիզ ունի, կույր աչքերով չի կարող տեսնել, որ հյութալի կաղինը հենց ծառն է տալիս,- ասաց ագռավը խոզուկին:

  

 

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան