Երիտասարդ ու ծույլ ճնճղուկն ինչ-որ տեղից գտավ մեկ զույգ սպիտակ ձեռնոց։ Նա մի կերպ հագավ ձեռնոցները, ապա, կտուցը բարձրացնելով, հպարտորեն ասաց.
- Ահա, թե ինչպիսին եմ ես:
Առավոտյան բոլոր թռչունները գնացին իրենց մշտական աշխատանքին՝ դաշտերում ու անտառներում միջատներ փնտրելու։ Ճնճղուկը միայն տանը մնաց:
- Միացիր մեզ,- ձայն տվեցին թռչուններն անցնելիս:
- Թռեք, թռեք,- պատասխանեց ճնճղուկը,- մի՞թե չեք տեսնում, որ սպիտակ ձեռնոցներ եմ հագել։ Չեմ կարող կեղտոտել դրանք:
Թռչունները գնացին և լավ աշխատեցին, կուշտ սնվեցին, հետո վերադարձան տուն՝ իրենց ձագերին կերակրելու: Նրանց տեսնելով՝ ճնճղուկը շտապեց գոռալ․
- Իսկ ինձ համար ոչինչ չկա՞: Ես քաղցած եմ, ողջ օրը մի պատառ անգամ չեմ կերել:
- Ինչպե՞ս ես պատրաստվում ուտել սպիտակ ձեռնոցներով: Ախր կփչացնես դրանք,- խոսեցին թռչունները:
- Դուք միանգամից բերանս դրեք, կծամեմ:
- Միայն թե ոչ դա,- պատասխանեցին թռչունները,- դու այլևս ձագուկ չես։ Դու հիմա սպիտակ ձեռնոցներ ունես:
Թռչուններն այնուհետ գնացին իրենց բները, քնելուց առաջ երգեցին և քուն մտան։ Միայն ճնճղուկն ու ծեր բվեճն էին արթուն մնացել։ Բվեճը մկներ էր որսում, իսկ ճնճղուկը շուռումուռ էր գալիս բնի մեջ։ Նա քաղցից այնքան շրջվեց մի կողմից մյուսը, որ որոշեց ուտել սպիտակ ձեռնոցներից մեկը։
Առակի միջոցով հեղինակն ասում է, որ կյանքում անհրաժեշտ է պարզ և բաց մնալ ցանկացած իրավիճակում, հասկանալ՝ ինչն է առաջնահերթ, գիտակցել՝ սովից, վախերից ու տարատեսակ խնդիրներից զերծ ապագա կարող ես ստեղծել ինքդ քո ուժերով, աշխատանքի միջոցով։ Իսկ եթե արդեն իսկ սահմանել ես որևէ նշաձող, փորձիր հասնել ու համապատասխանել։