Աստղերն ու արևը․ առակ

Առակներ

Մի անգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասացին.

- Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչու՞ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի և լուսնի նման:

- Որովհետև միաբանությամբ չենք վարվում,— պատասխանեց մեկը:

Եվ որոշեցին, նախ, հալածել ու փախցնել արեգակին: Միայն թե, երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.

- Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, եթե արևը ծագի:

Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

 

 

 

Հեղինակ՝ Մխիթար Գոշ